Սերժ Սարգսյանը ու Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են

02/07/2025 12:55 Ներքին կյանք

ՀՀ 3-րդ նախագահն ու Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ են։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ աջակցություն հայտնելու։

«Սերժ Սարգսյանն ու Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են, նրանց շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանեն», – արձագանքեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ