Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում

02/07/2025 10:09 Ներքին կյանք

Ունե՞ք մոբայլ հավելված, սպասու՞մ եք գումար արտերկրից, բայց ինչ-ինչ պատճառներով բանկային հաշիվներին կամ քարտերին փոխանցումն անհնա՞ր է կամ ոչ նպատակահարմար:

Կոնվերս Բանկն առաջարկում է լավագույն լուծումը. փոխանցումների ստացման հնարավորություն Payoneer համակարգով

Payoneer-ը օգտագործման տեսանկյունից պարզ է ու հարմարավետ: Դրանով փոխանված ֆինանսներին՝ լինի ԱՄՆ դոլար թե Եվրո, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն ունեն ակնթարթորեն. չկա Բանկ այցելելու կամ որևէ այլ հավելվածից օգտվելու անհրաժեշտություն:

Payoneer-ը հեշտությամբ կարող եք ինտեգրել Converse Mobile-ին, կամ, եթե չունեք, կարող եք բացել հավելվածի միջոցով, ֆինանսները փոխանցել Կոնվերս Բանկում Ձեր հաշվին և կառավարել դրանք:

Payoneer-ը հիանալի լուծում է Հայաստանում գտնվող՝ PayPal-ից օգտվել ցանկացողների համար

Կոնվերս Բանկի առաջարկը նաև եզակի հնարավորություններ է ընձեռում օգտատերերին: Ձեր PayPal-ից գումարը կարող եք փոխանցել Converse Mobile-ին ինտեգրած Payoneer, ապա՝ Ձեր հաշիվ և կանխիկացնել այն: Ընդամենը մեկ պարզ գործողություն և շոշափելի հարմարավետություն, ժամանակի և ռեսուրսի խնայողություն․ ահա մեր առաջարկը:

Առաջարկի մանրամասներն ու սակագները՝ https://conversebank.am/hy/CBPayoneer/ , 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

—00—ՄԱ