Ադրբեջանը բռնազավթված Արցախում յուրացնում է համամարդկային մշակութային ժառանգությունը

02/07/2025 19:05 Մշակույթ

 

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է բռնազավթված Արցախի տարածքում համամարդկային մշակութային ժառանգության համակարգված յուրացում և ոչնչացում։ Այդ գործողությունները հանդիսանում են ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ։

Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։ Նման այցերը օրինականացնում են բռնազավթման ու համաքրիստոնեական ժառանգության ոչնչացման հետևանքները և պարարտ հող են ստեղծում հետագա մշակութային ցեղասպանությունների իրագործման համար։

–00—ՍՊ