ՔՊ-ում իրավիճակ է փոխվել. «ասիչ» հին գվարդիային փոխարինելու են գալիս պնակալեզները․ «Իրավունք»

02/07/2025 08:00 Ներքին կյանք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում իրավիճակ է փոխվել: «Ասիչ» հին գվարդիային փոխարինելու են գալիս Փաշինյանի պնակալեզները, որոնք վերջինիս ստատուսները ոչ միայն տարածում են, այլ մի բան էլ սկսում են ծավալվել «շեֆ ջանի» մեկնաբանություններում:

Նեղսրտած ՔՊ-ական տղամարդիկ պատերի տակ բամբասում են, թե՝ այս առումով դիրքերը բավական առաջ է տվել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, «պերվի կրուգ» ասողներից է դարձել՝  նախկինում հլու-հնազանդ ենթարկվողը»։

–00—ՍՊ