Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունը 34 մարդու կյանք է խլել

01/07/2025 10:39 Միջազգային

Հնդկաստանի հարավային Տելանգանայի նահանգում դեղագործական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Առնվազն 34 մարդ է մահացել, մի քանի մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Գործարանը պատկանում էր Sigachi Industries ընկերությանը, որի դեմ գործ է հարուցվել զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ Ընկերությունը 90 օրով կասեցրել է գործունեությունը տվյալ գործարանում՝ սարքավորումների և կառույցների կրած վնասի պատճառով։

Պայթյունի պահին շենքում գտնվում էր շուրջ 60 մարդ։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով շենքը լիովին փլուզվել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դրամական պարգև խոստացել զոհերի ընտանիքներին և տուժածներին։

–00—ՅՄ