Թրամփի հրամանագրով դադարեցվում են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ծրագիրը, որը թույլ է տալիս վերջ դնել Սիրիայի մեկուսացմանը միջազգային ֆինանսական համակարգից և հիմնվելով Վաշինգտոնի խոստման վրա՝ օգնելու վերականգնել այն ավերիչ քաղաքացիական պատերազմից հետո։ Գրում է Reuters-ը։
Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։
«Այս քայլը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել պատժամիջոցները Սիրիայի տապալված նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքի գործունեության հետ կապված անձանց, «Իսլամական պետության» և ԴԱԻՇ-ի հետ կապված կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի վստահված անձանց նկատմամբ»։ Լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լիվիտը։
—00—ՄԱ