Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում

30/06/2025 14:23 Միջազգային

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին։«Հաստատում ենք։ Գործողության մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ռուսական ՏԱՍՍ-ին ասել են Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։

2025 թվականի փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր երկրի տարածքում Sputnik-ի գործունեությունը դադարեցնելու մասին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական լրատվամիջոցը կարող է միայն մեկ հավատարմագրված լրագրող ունենալ։ Այդուհանդերձ, գործակալությունն ու դրա կայքը շարունակում էին աշխատանքն Ադրբեջանում։

—00—ՄԱ