Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. Իրանի ԱԳՆ խոսնակ

30/06/2025 12:57 Միջազգային

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային:

«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հարցի վերաբերյալ մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ,-ասել է Բաղային:

—00—ՄԱ