Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Թուրքիայում մի քանի օր է մոլեգնում են անտառային հրդեհներ։ Մի շարք նահանգներում վերջին 48 ժամվա ընթացքում բռնկվել է 150 անտառային հրդեհ։ Մասնավորապես Իզմիրի և Մանիսայի նահանգներում ուժգին անտառային հրդեհներ են բռնկվել։ Նշվում է, որ հրդեհը տարածվել բնակելի թաղամասերում, այրվել են նաև ավտոմեքենաներ։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն անտառային հրդեհների վերաբերյալ հայտարարություն է տարածել և նշել, որ երկրում բռնկված անտառային հրդեհներից 9-ը խոշոր էին։ Նախարարը նաև հավելել է, որ Մանիսայի և Իզմիրի շրջաններում ծագած հրդեհները դեռևս վերահսկողության տակ չեն վերցվել։
Ընդգծվել է, որ հրդեհների պատճառով ինքնաթիռներին թույլ չի տրվում թռիչք կամ վայրէջք կատարել Իզմիրի Ադնան Մենդերեսի օդանավակայանում։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը ևս հանդես է եկել հայտարարությամբ։ Նա նշել է, որ անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 17 մարդ։
–00—ՅՄ