Վրթանես Սրբազանի ձեռամբ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ գերյալների ազատության համար

29/06/2025 22:49 Ներքին կյանք
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցխաի թեմը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հունիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար:
Հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և միասին աղոթելու մեր ժողովրդի և հայրենիքի համար: Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։»։

–00—ԱՊ