«Տաշիր Պիցցա»-ի 10 կետեր դեռ փակ են «հայտնաբերված խախտումների» պատճառով

29/06/2025 16:51 Ներքին կյանք

«Տաշիր Պիցցա»-ի 10 կետեր դեռ փակ են «հայտնաբերված խախտումների» պատճառով @ArmeniaSputnik-ին հայտնեցին սննդի անվտանգության տեսչական մարմնից։

Ավելի վաղ կասեցվել էր 12 պիցցերիաների գործունեությունը, սակայն դրանցից երկուսն արդեն վերսկսել են իրենց աշխատանքը։ Տեսչությունից հայտնել են, որ խախտումներ են հայտնաբերվել նաև 18 այլ պիցցերիաներում, սակայն փակման անհրաժեշտություն չի առաջացել:

Պիցցերիաների ցանցում ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի քրեական հետապնդմանը և կալանավորմանը գրեթե զուգահեռ։

 

–00—ԱՊ