Վեհափառի տնօրինությամբ Մայր Տաճարում և եկեղեցիներում կմատուցվի Պատարագ գերյալների ազատության համար

29/06/2025 15:46 Ներքին կյանք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։

–00—ԱՊ