Ստամբուլում ՏԿԵ նախարարը տրանսպորտային կապակցվածությանն ուղղված ծրագրեր է քննարկել
28/06/2025 19:45
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Սայմոն Մորդյուն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված նախաձեռնություններում, տրանսպորտային կապակցվածությանն ուղղված ծրագրերին:
Քննարկվել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները, տրանսպորտային փոխկապակցվածության համատեքստում պետական և մասնավոր հատվածի միջեւ երկխոսությունը խթանելուն միտված նախաձեռնությունների իրականացումը:
—00—ՍՊ