ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանից Су-30МКИ կործանիչներ գնելու հնարավորությունը

28/06/2025 19:21 Ներքին կյանք

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից Су-30МКИ կործանիչներ գնելու հնարավորությունը՝ որպես տնտեսապես արդյունավետ եւ մարտական​​ փորձով ապացուցված այլընտրանք` ի պատասխան Ադրբեջանի աճող սպառազինության։ Այս մասին հայտնել է Jetline Marvel-ը։

Նշվում է՝ Հայաստանը վերանայում է իր ռազմավարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի աճող ռազմաօդային ուժերի, որն այժմ ամրապնդվում է Պակիստանի հետ կործանիչների գործարքով։

Երևանը ձգտում է խորացնել այդ գործընկերությունը՝ նախաձեռնելով բարձր մակարդակի բանակցություններ հնդկական արտադրության կործանիչների ձեռքբերման շուրջ։ Կործանիչների նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը պայմանավորված է անվտանգության խնդիրներով։

—00—ՍՊ