Նիկոլ, կարող ես կործանել ՀՀ-ն, բայց հայոց պատմության մեջ դաջվելու ես որպես հայրենիքի անիծյալ դավաճան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է․
«Նիկո՛լ, դու կարող ես բանտարկել քո բոլոր ընդդիմախոսներին ու քեզ դուչե զգալ,
դու կարող ես մինև վերջ խորացնել ժողովրդի անտարբերությունը, անելանելիությունն ու բարոյազրկել հանրությանը՝ քո ու շրջապատիդ բարոյազուրկ կերպարների ու խոսույթի պարտադրմամբ,
դու կարող ես ստի ու մանիպուլյացիայի քո կայսրությամբ նեխած ճահիճ դարձնել մեր հանրային կյանքը, որ չվարկաբեկված կես մարդ չմնա, որ այդ ֆոնին դու մարդանման երևաս,
դու կարող ես տասնյակ պատգամավորների ու քեզ ենթակա հազարավոր պաշտոնյաների՝ ուժայիններից մինչև լրագրողներ, վերածել ուղեղներն անջատած խոսող ստրուկների ու փողի ասեղի վրա դրված վարձու քիլլերների,
դու կարող ես խաղալ «ընդդիմության» թույլ կողմերի հետ, ստվերային գործարքների գնալ քաղաքական բառիգների հետ՝ հազար հատ «ընտրություն» ու քաղաքական ընթացիկ պարտիա հաղթես,
դու կարող ես զոհել կամ խեղել ևս տասնյակ հազարների ճակատագիրը,
դու կարող ես մինչև վերջ մաշված խաղալիք լինել ստվերում գործող քո իշխանության իրական տերերի՝ օտար ծառայությունների ձեռքում, մինչև վերջ վաճառել ու կործանել Հայաստանը ու հոգիդ փառավորված զգալ,
դու կարող ես անգամ դեռ ինքդ քեզ գերազանցել դավաճանության, անբարոյականության ու սրիկայության գործում,
Բայց երկու բան փոխել չես կարող.
1.) դու հայոց պատմության մեջ դաջվելու ես որպես հայրենիքի անիծյալ դավաճան:
2.) դու չես կարող չեղարկել քեզ օգտագործողների մտադրությունը՝ ֆիզիկապես ազատվելու քեզանից, երբ կդառնաս քո գարշելի առաքելությունն ավարտած անպիտան գործիք՝ շնչող գլխացավանք ու վտանգավոր վկա»,- հայտարարել է Ֆարմանյանը։
–00—ՅՄ