Բալթյան երկրները դուրս են գալիս հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից
28/06/2025 13:48
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Լիտվան, Լատվիան և Էստոնիան ՄԱԿ-ի անդամ երկրներին տեղեկացրել են հակահետևակային ականների օգտագործումն արգելող՝ Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություններ են տարածել այդ երկրների արտաքին գործերի նախարարությունները։
Լատվիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երեք երկրների համատեղ հայտը ներկայացվել է հունիսի 27-ին։
Նշվում է, որ նշված կոնվենցիայի կանոնադրության համաձայն՝ երկրների մասնակցությունն այդ փաստաթղթով նախատեսված պարտավորությանը չեղարկվում է դուրս գալու մասին հայտ ներկայացնելուց վեց ամիս անց։Հաղորդվում է նաև, որ այդ կոնվենցիային Բալթյան երկրների միանալու պահից ի վեր տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն փոխվել է։
—00—ՄԱ