Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են հետախուզվողների հանձնման հարցերը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, փորձության միջով եմ անցնում. Միքայել Սրբազան
-
Փաշինյանը պատժում է Միքայել Սրբազանին ընդդիմադիր կեցվածքի համար, գործում որևէ հանցանք չկա. պաշտպան
-
Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»
-
Փաշինյանը հատուկ մարմիններին հանձնարարել է՝ Կաթողիկոսի անձնական կյանքի տվյալները հավաքել
-
Միքայել Սրբազանի գործը քաղաքական է, դրա համար էլ կալանքի հարց է քննարկվում այժմ. Սիմոնյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է