Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

27/06/2025 16:03 Ներքին կյանք

Հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 27-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

—00—ՄԱ