Լավ եմ արել՝ ասել եմ, սա ապօրինի մեղադրանք է, իրենց «մասկի-շոուն» չստացվեց, թույլ տվեք՝ գնամ ՔԿ
27/06/2025 15:51
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Մենք` հոգևորականներս ապրում ենք իբր աքսորյալ` բանտում կլինենք, թե բանտից դուրս` ամենուր Աստված մոտիկ։ Այս մասին այսօր Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` անդրադառնալով իրեն կալանավորելու մասին հարցին։
«Կարծում եմ` իրավապահները հասկացան ու նահանջեցին։ Կարող էին ինձ շատ հանգիստ ու մեկուսի ձերբակալել, սակայն նրանք գիտակցաբար, որ ցույց տան իրենց ուժը Մայր աթոռի պատերից ներս, այդպես վարվեցին։ Նրանք դժվար թե չիմանային, որ քահանայական ժողով էր այսօր, ու ես 20 տարուց ավելի է համակարգում եմ այն։ Սակայն նրանք ուզեցին այս մասկի շոուն կազմակերպել ու չստացվեց։ Շնորհակալություն բոլորին աջակցելու համար»,– ասաց Աջապահյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ