Միքայել արքեպիսկոպոսը որոշում է ընդունել ինքը ներկայանալ Քննչական կոմիտե

27/06/2025 15:06 Չդասակարգված

24News-ին հայտնի է դարձել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում է ընդունել ինքը ներկայանալ Քննչական կոմիտե, որտեղ նրան կձերբակալեն ու կդիմեն դատարան՝ կալանավորման պահանջով։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից գերլարված իրավիճակ է Մայր Աթոռ Սուրբ Էջմածնում։ Մեծ թվով ուժայիններ փորձել են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչին դիմադրել  են մի խումբ հոգևորականներ և քաղաքացիներ։

—00—ՄԱ