Գյումրիի ավագանու 4 խմբակցությունները դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը

27/06/2025 14:42 Ներքին կյանք

Գյումրիի ավագանու 4 խմբակցությունները դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի շուրջ զարգացած իրավական գործընթացների հետ կապված Գյումրու ավագանու «Մեր քաղաքը», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը՝ կատարվածը որակելով մտահոգիչ և անթույլատրելի։

Դատապարտող հայտարարությանը չի միացել միայն ՔՊ-ն։

—00—ՄԱ