Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` նշելով, որ լավ հուշերով է հեռանում Հայաստանից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերին:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վեհափառն էլ կարող է կալանավորվել, Փաշինյանն ուզում է ներսից պայթեցնել մեր ինքնությունը
-
Մեծաթիվ ոստիկանական զորքեր են կուտակվել դատարանի մոտ, որտեղ քննվում է Միքայել Սրբազանի կալանքի հարցը
-
Գործընթացները նոր թափ են հավաքում, Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը
-
ՀՀ իշխանությունը հարձակվում է եկեղեցու վրա, այն միավորող միակ ինստիտուտն է․ Արա Աբրահամյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է