Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը․ «Ապրելու երկիր»

27/06/2025 13:52 Ներքին կյանք

«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահ մարմինների կատարած «գործողությունները», որոնք իրականացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով։

Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի։ Ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանության համար միակ արժեքը և նպատակը սեփական իշխանության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է։

—00—ՄԱ