Թալինում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 6 վիրավորներից 4-ը երեխաներ են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում «Ford Fuison» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 56.5 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ են, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնութույան են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորնեի ինքնությունը: ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն ընտանիքի անդամներ են:
–00—ՅՄ