Ադրբեջանի ՊՆ «Ալով» գործարանում պայթյուն է տեղի ունեցել

26/06/2025 23:32 Տարածաշրջան

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ալով» գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Բաքվից հայտնում են, թե պայթյունը տեղի է ունեցել ոչ թե ՊՆ գործարանում, այլ՝ կինոստուդիայի տարածքում։

Պայթել են ֆիլմի նկարահանումների համար օգտագործվող պիրոտեխնիկական միջոցները։ Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։

Տեսանյութը՝ հղմամբ։

–00—ՍՊ