Իրանը նախապես դուրս է բերել ուրանի պաշարները Ֆորդոյից, որը ռմբակոծվել էր ամերիկացիների կողմից

26/06/2025 19:12 Տարածաշրջան

Իրանում ուրանի պաշարները մնացել են անձեռնմխելի, հաղորդում է The Financial Times-ը։ Հաղորդվում է,  որ Իրանը նախապես դուրս է բերել ուրանի պաշարները Ֆորդոյից, որը ռմբակոծվել էր ամերիկացիների կողմից

Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների ժամանակ 408 կգ բարձր հարստացված ուրանի պաշարները չեն գտնվել Ֆորդոյի գաղտնի գործարանում, գրում է բրիտանական պարբերականը՝ վկայակոչելով հետախուզության տվյալներին մոտ աղբյուրներին:

Նշվում է, որ ԱՄՆ-ն, իր հերթին, դեռևս վերջնական հետախուզական տվյալներ չի տրամադրել ԵՄ դաշնակիցներին հարվածներից հետո Իրանի միջուկային ներուժի մասին: Եվրամիությունն առայժմ դադարեցրել է շփումները Թեհրանի հետ ՝ սպասելով Վաշինգտոնի նոր քայլերին, հայտնել են FT-ի աղբյուրները:

–00—ՍՊ