Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրեական պետությանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Նեթանյահուի դեմ դատական գործընթացները դադարեցնելու կոչի համար:
«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ինձ ցուցաբերած հուզիչ աջակցության, Իսրայելին և հրեա ժողովրդին ցուցաբերած ձեր ամուր աջակցության համար: Մենք կշարունակենք համատեղ աշխատել՝ մեր ընդհանուր թշնամիներին հաղթելու, մեր առևանգված մարդկանց ազատելու և խաղաղության շրջանակը հնարավորինս արագ ընդլայնելու համար», – գրել է Նեթանյահուն X սոցիալական ցանցի իր էջում:
Իսրայելի վարչապետը իր գրառմանը կցել է Թրամփի հայտարարության եբրայերեն թարգմանությանը, որում ամերիկացի առաջնորդը կոչ է արել անհապաղ դադարեցնել իր իսրայելցի դաշնակցի դեմ հարուցված գործը:
–00—ՅՄ