Մեկ օրում բացահայտվել է 99 հանցագործություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը:
Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման,
-6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության,
-4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
-3 դեպք՝ սառը զենք կրելու,
-2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
Բացահայտվել են նաև՝ ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի ու դատական ակտը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք,
-խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․
18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
—00—ՄԱ