Ակումբային ԱԱ․ Հայտնի են փլեյ-օֆֆի 14 մասնակիցների անունները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի 12-րդ խաղային օրվա ավարտից հետո հայտնի դարձան ևս չորս թիմեր, որոնք դուրս եկան փլեյ-օֆֆ։ Այժմ արդեն հայտնի են 1/8 եզրափակչի 14 մասնակիցների անունները։
Եվրոպա (8 ակումբ)
Իտալիա՝ «Ինտեր», «Յուվենտուս»
Պորտուգալիա՝ «Բենֆիկա»
Անգլիա՝ «Չելսի», «Մանչեսթեր Սիթի»
Ֆրանսիա՝ ՊՍԺ
Գերմանիա՝ «Բորուսիա Դորտմունդ», «Բավարիա»
Հարավային Ամերիկա (4 ակումբ)
Բացառապես բրազիլական թիմեր՝
«Պալմեյրաս»
«Բոտաֆոգո»
«Ֆլումինենսե»
«Ֆլամենգո»
Արգենտինական ակումբները դուրս մնացին պայքարից։
ԿՈՆԿԱԿԱՖ (2 ակումբ)
Մեքսիկա՝ «Մոնտերեյ»
ԱՄՆ՝ «Ինտեր Մայամի»
Վերջին երկու ուղեգրերի համար պայքար
H խմբում պայքարում են երեք թիմեր՝
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա, 4 միավոր)
«Զալցբուրգ» (Ավստրիա, 4 միավոր)
«Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա, 2 միավոր)։
–00—ՅՄ