Ռուսաստանը Հնդկաստանը համարում է կարևոր գործընկեր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում

26/06/2025 14:14 Միջազգային

Հնդկաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ կայացած հանդիպման ժամանակ։

«Հնդկաստանը մեզ համար բացառիկ կարևոր ռազմավարական գործընկեր է, ավանդական բարեկամ, այդ թվում՝ գործընկեր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում», – Բելոուսովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

–00—ՅՄ