Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

26/06/2025 13:30 Ներքին կյանք

Անհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Գյուլբենկյան 35/2) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝
-շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանություն,
-սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով (հումքի և ձեռքերի լվացումը կատարվել է նույն լվացարանի մեջ),
-պատուհաններին առկա միջատասպան ցանցերը եղել են կեղտոտ և պատռված,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն պահվեել նորոգ ու բարվոք վիճակում:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

—00—ՄԱ