«Վանաձորի բժշկական կենտրոնի» նախկին շենքը կօտարվի դասական աճուրդով. մեկնարկային գինը 276 մլն դրամ է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Վանաձոր քաղաքի Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց հասցեում գտնվող 3347.26 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասմարարկման համար հատկացված 0.32094 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի դասական աճուրդով։ Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստին։
Գույքը նախկինում հանդիսացել է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականություն հանդիսացող գույքի մաս և «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման շրջանակներում, որպես ազատված շինություն հանձնվել է Կոմիտեին և ներկայումս չի շահագործվում։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 276 մլն 800 հազար դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 230 մլն 886 հազար դրամ է: Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2026 թվականի դեկտեմբերի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
–00—ՅՄ