Բագրատ Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

26/06/2025 12:18 Քաղաքական

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Սրբազանն այսօր կալանավորվեց 2 ամիս ժամկետով, նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով»։

Նաև երկամսյա ժամկետով կալանավորվել են նրա մի քանի համախոհներ, որոնք կալանավորվել են նույն քրեական գործի շրջանակներում:

 

 

–00—ԱՊ