Հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվեց

26/06/2025 11:23 Ներքին կյանք

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի` էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը կարճ ժամանակով հետաձգվեց, այն կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1–ից: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Որոշման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է ներկայումս առաջացած մի շարք խնդիրներով և էլեկտրոնային դեղատոմսերի գրման, բաց թողնման կարգի աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

—00—ՄԱ