Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր․ Տիգրան Աբրահամյան

26/06/2025 10:33 Քաղաքական

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր` «ռևանշիստներին» իրար հետևից կալանավորում են` Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան:

Նրանց, իհարկե, առաջին հերթին հաճույք է պատճառում այն ամենը, ինչը տեղի է ունենում արցախցիների ու այն անձանց հետ, ովքեր տարիներով պաշտպանել են Արցախը` իրենց ծառայությունից մինչև ներդրումներ, բարեգործություն:

Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ»:

—00—ՄԱ