Իշխանական ռեժիսորներն անտաղանդ են, նրանց գործողություններն ու հայտարարությունները՝ փաստազուրկ

26/06/2025 09:25 Քաղաքական

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

Մեկ բան շատ հստակ է՝ իշխանական ռեժիսորներն անտաղանդ են։ Նրանց բեմադրությունները համոզիչ չեն, դրա համար էլ ծաղրվում են հանրության շրջանում։ Եվ դա իշխանության ամենամեծ խնդիրն է. նրանց գործողություններն ու հայտարարությունները փաստազուրկ են և դա ստիպում է, որպեսզի իրենք իրենց հույս տան։

Նայեք նիկոլների գրառումները և կհասկանաք՝ ինչի մասին եմ խոսում։ Անիմաստ շնորհակալություններ են հայտնում ԱԱԾ-ին՝ այդկերպ ոգևորելով նրա աշխատակիցներին շարունակեն ապօրինությունները։ Իրենք իրենց «նոր Հոկտեմբերի 27»-ի զոհ են ներկայացնում։ Մազապուրծ էլ չէ, այլ հենց զոհ։ Ինչ-որ հատուցման պահերից են խոսում և այլն, և այլն…

Ակնհայտ է՝ իրենք իրենց համոզում են, որ ինչ անում՝ ճիշտ են անում։ Այլ խոսքերով՝ զբաղված են ինքնախաբեությամբ։ Դե իսկ թե ինչու են այդպես անում, կարծում եմ, պարզ է։ Մարդիկ ե՞րբ են սկսում իրենք իրենց խաբել։ Միայն այն դեպքում, երբ հստակ գիտեն, որ սխալ են։ Երբ գիտեն, որ ղալաթ են անում։ Ու երբ գիտեն, որ անպատիժ չեն մնալու։

–00—ՍՊ