Մ15 ԵԱ. 3 ազատ ոճային հայ ըմբիշ եզրափակչում է

25/06/2025 23:25 Սպորտ

Մ15 ԵԱ. 3 ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ

57 կգ քաշային ըմբիշներ Էրիկ Պապիկյանը և Տիգրան Կոլոտյանը դուրս են եկել եզրափակիչ և կհանդիպեն միմյանց:

Պապիկյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի Հասանովին, իսկ Կոլոտյանը նրա համերկրացի Հուսեյնովին:

Եզրափակչում է նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կիսաեզրափակչում հաղթել է վրացի Գոգիբերիձեին: