Չի կարելի հույսը դնել այս որակի գործ անողների վրա, «քաշում» են ձեզ անընդհատ»․ Վարդանյան

25/06/2025 16:29 Ներքին կյանք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Երեկ հրապարակում են մի թուղթ (նկար 1), դա ներկայացնում են առաջիկա հեղափոխության պլան, դրա հիման վրա այսօր ձերբակալում են քաղաքացիներին ու հապշտապ էլի իրենք իրենց քննչականով այսօր նորից հրապարակում են այդ նույն թուղթը (նկար 2), որի վրա գրված է, որ թղթում նկարագրված գործողությունները պետք է իրականացվեին մեկ տարի առաջ։

Ես ՔՊ պատգամավորներին ասել եմ, էլի եմ ասում, civic.am-ը ձեզ արջի ծառայություն է մատուցում։ Սիվիքի տարածած կեղծիքի հակափաստարկները հենց Սիվիքի տարածած կեղծիքներում են։

Չի կարելի հույսը դնել այս որակի գործ անողների վրա, «քաշում» են ձեզ անընդհատ»։

—00—ՄԱ