ՆԱՏՕ-ն մտադիր է առաջիկա տարիներին աջակցել Ուկրաինային

25/06/2025 12:53 Միջազգային

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ռուսաստանի դեմ հակամարտությունում Ուկրաինային աջակցության, ինչպես նաև առաջիկա տարիներին Կիևին ռազմական մատակարարումների ապահովման հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է TVP World պարբերականը։

«Այսօր գագաթնաժողովի ընթացքում մեծ անդրադարձ կլինի Ուկրաինային։ Մենք կքննարկենք այն, որ առաջիկա տարիներին Ուկրաինան կշարունակի հենվել ՆԱՏՕ-ի երկրների աջակցության վրա՝ նրանց թույլ տալու շարունակել պայքարը, բայց նաև այնպես անել, որ կարողանանք Ուկրաինան տանել կայուն և տևական խաղաղության», – ասել է Ռյուտեն՝ ժամանելով Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստերին։Նա հավելել է, որ զենքի մատակարարումները պետք է Կիևին օգնեն «հասնել արդարացի խաղաղության»:

Ռյուտեն կրկնել է, որ Ռուսաստանը ռազմական սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, ուստի դաշինքի բոլոր երկրները պետք է ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը:

ՆԱՏՕ-ի ղեկավարները հունիսի 25-ին Հաագայի  գագաթնաժողովում կընդունեն որոշում ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից մինչև 2035 թվականը 5%-ի հասցնելու մասին:

—00—ՄԱ