Կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

25/06/2025 11:32 Միջազգային

Նիդերլանդներում ընթացող  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով և նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ երկու երկրները մասնավորապես՝ էներգետիկ և ներդրումային ոլորտներում մեծ ներուժ ունեն։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը կնպաստի 100 մլրդ դոլար առևտրաշրջանառության ծավալի հասնելուն։

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև  Թրամփի ջանքերով hաստատված հրադադարը և հույս հայտնել, որ այն կլինի մշտական։

Կողմերը նաև քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ լուծումը և Գազայում իրավիճակը։

Հանդիպումը լայն տարածում է գտել թուրքական մամուլում, հատկապես՝ քննարկման առիթ է դարձել Էրդողանի ձեռքի ծրարը։ Սոցցանցերի օգտատերերի մոտ հարց է առաջացել, թե ի՞նչ է ծրարի ներսում։

–00—ՅՄ