Իրանի հզոր և քաջարի ժողովուրդ, դուք դիմադրեցիք և հաղթանակը հնարավոր դարձավ․ Իրանի նախագահ

24/06/2025 23:49 Տարածաշրջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին․

«Իրանի հզոր ժողովուրդ,
Մենք պարտական ենք ձեր տոկունությանն ու դիմադրությանը և խորապես համոզված ենք, որ այս հաղթանակը հնարավոր դարձավ այս ժամանակահատվածում ցուցաբերած միասնականության և համախմբվածության շնորհիվ: Մենք պետք է ձգտենք պահպանել այս արժեքավոր միասնությունը, որը մեր ամենամեծ հարստությունն է: Այս պատմական հաղթանակի ողջ փառքը պատկանում է մեծ քաղաքակրթական ժողովրդին, և եթե նենգ թշնամին ավելի լավ իմանար մեր անցյալն ու ինքնությունը, նա երբեք նման սխալ թույլ չէր տա: Այսօրվանից մենք միասին ենք, ձեռք ձեռքի տված։

Իրանի հզոր և քաջարի ժողովուրդ,
Ձեր հերոսական դիմադրության շնորհիվ պատմական ժողովուրդն ականատես եղավ հրադադարի և 12-օրյա պատերազմի ավարտին, որը սանձազերծվեց Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի արկածախնդրությամբ։

Այս ընթացքում ամբողջ աշխարհը հետևում էր իր ժողովրդի կողմից աջակցվող Իրանի հզորությանը: Եվ չնայած այս պարտադրված պատերազմի նախաձեռնողը ահաբեկչական թշնամին էր, դրա ավարտը որոշվեց Իրանի հզոր ժողովրդի կամքով և ուժով:

Պատմությունը չի մոռանա Իրանի թշնամիների դավաճանությունն ու պայմանագրերի խախտումը, որոնք բանակցությունների ընթացքում դիմեցին ագրեսիայի և հարձակման»։

–00—ՍՊ