Իրանը հավատում է հարևան երկրների հետ խաղաղ համակեցությանը․ Մասուդ Փեզեշքիան

24/06/2025 22:41 Տարածաշրջան

Իրանը հավատում է հարևան երկրների հետ խաղաղ համակեցությանը։ Հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Մեր ընդհանուր իմաստությունն ու խոհեմությունը կխափանեն բոլորի ծրագրերը, ովքեր ձգտում են տարաձայնություններ սերմանել, նշել է նա։

«Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել և չի ձգտում դրան, այլ պարզապես ցանկանում է լավ ապագա կառուցել իր ժողովրդի, տարածաշրջանի և այլ երկրների համար՝ համագործակցելով հարևանների և գործընկերների հետ»,- հայտարարել է Իրանի նախագահը:

–00—ՍՊ