55-ամյա վարորդը «Hummer»-ով բախվել է ճանապարհին հայտնված կովին, որը սատկել է

24/06/2025 20:56 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագարակ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Վարուժան Գ․-ն իր վարած «Hummer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովին։

Բախման հետևանքով կովը սատկել է։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։