Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անժամկետ կլինի

24/06/2025 13:10 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որի մասին նա հայտարարել էր ավելի վաղ, անժամկետ ​​կլինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հեռախոսային հարցազրույցում։«Ես կարծում եմ, որ հրադադարն անժամկետ ​​կլինի։ Այն հավերժ կշարունակվի», – ասել է նա NBC News-ին։

Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով, պատերազմը լիովին ավարտվել է։«Ես չեմ կարծում, թե նրանք երբևիցե կրկին կրակ կբացեն միմյանց վրա», – ասել է ԱՄՆ նախագահը։

—00—ՄԱ