Հունգարական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 5 ըմբիշ

24/06/2025 12:10 Սպորտ

Հայաստանը հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների անդամները կմասնակցեն հունգարական վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազատ ոճային ըմբիշներից մրցաշարում ելույթ կունենան Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը, իսկ հունահռոմեականներից մեդալների համար կպայքարեն Կարեն Ասլանյանը, Սամվել Գրիգորյանն ու Հայկ Խլոյանը:

Բուդապեշտի վարկանիշային մրցաշարը կկայանա հուլիսի 17-20-ը:

–00—ՅՄ