Ծիծեռնակաբերդում բացվեց Ռաֆայել Լեմկինի հուշատախտակը՝ նվիրված նրա 125-ամյակին

24/06/2025 11:58 Ներքին կյանք

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատին տեղի ունեցավ Լեմկինի գերեզմանից բերված հողի զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։

–00—ՅՄ