«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ, հրաժարվե՛ք դրանից
23/06/2025 16:39
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»»։
–00—ՅՄ