Փաշազադեի սկսած արշավը Փաշինյանը Եկեղեցու «չուլանացումով» շարունակեց․ Մարուքյան
23/06/2025 13:45
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
«Ամբողջ իշխանական վերնախավն ինքն իր դեմ ցուցմունք է տալիս․ կարող են լուռ մնալ, ասել՝ «իրավական գործընթաց ա, մենք ի՞նչ իմանանք՝ ինչ ա եղել»։ ԱԺ-ում ելույթ են ունենում ու ասում՝ «պետք ա օդերը փակել («գործարար Սամվել Կարապետյանի» – խմբ․), ՀԷՑ-ը խլել, Տաշիր պիցցաների պրոցեսը․․․։ Հստակ ուղերձ կա, որ «մենք ձեզ անձամբ հետապնդում ենք և ձեր բիզնես գործունեությունն ենք անձամբ քաղաքական հետապնդման ենթարկում, ձեր կողքը կանգնած 51 մարդու են ծեծով, ջարդով տարել, ձերբակալել են ու ապօրինի պահել ենք», – իր խոսքում նշեց Մարուքյանը։
«Ծիտը մեկի ուսին ծրտեր, իրավապաշտպանները դատապարտում էին, հիմա ձայն չեն հանում։ Պետության համը մնացել ա էն մարդկանց բերանը, ովքեր էս պահին վայելում են պետության տված հնարավորությունները և ապօրինություններ են անում», – նկատեց քաղաքական գործիչը։
«ՀԱԵ-ն հայկական ամենամեծ լոբբիստական մարմինն է՝ սփռված աշխարհով մեկ։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից է բխում, որ այդ կառույցը եթե չտարալուծվի, գոնե թուլացվի, վարկաբեկվի։ Հետևաբար՝ այս արշավը, որ մեկնարկել է Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից, որը Հայաստանում սկսեց մեր վարչապետի՝ «չուլանացման» հարցեր բարձրացնելով։ Այս ամենը միտված է հայկական ամենամեծ լոբբիստական կառույցի ոչնչացմանը, ես գիտեմ՝ դա չի ստացվի, չեն կարող ոչնչացնել, բայց էն, որ կարող են վարկաբեկել, անում են և դա ընթացքի մեջ ա։ Վարչապետը չի կարող բարքերի ոստիկանապետ լինել Հայաստանում։», – հավելեց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։