ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի ապրիլի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
–00—ՅՄ