Ծիրանով բեռնված 366 բեռնատար ՀՀ-ից հատել է ՌԴ մաքսային սահմանը

23/06/2025 10:00 Ներքին կյանք

Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։

Գևորգ Պապոյանը խոստացել է նաև առաջիկայում այս մասով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն։

—00—ՄԱ